211652_close_icon
views-count952 դիտում article-date 17:32 06-09-2022

Բավրայի մաքսակետը սեպտեմբերի 9-ին ժամանակավորապես չի գործի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական կողմում՝ Նինոծմինդայում նոր
մաքսային կետի կառուցման գործընթացի ավարտով պայմանավորված՝ ժամանակավորապես չի գործի ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժինը:

Մասնավորապես, Բավրայի մաքսակետը փակ կլինի սեպտեմբերի 9-ին, ժամը 11:00-ից մինչև
23:00-ն:

ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր