211652_close_icon
views-count2018 դիտում article-date 17:36 20-08-2020

Սեպտեմբերի 1-ից 16-ը Այրում-Ջիլիզայի մաքսակետը չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումներ․ հայտարարություն

Պետական եկամուտների կոմիտեն բեռնափոխադրողներին իրազեկում է, որ սեպտեմբերի 1-ից 16-ը Վրաստանից Հայաստան երկաթուղային երթևեկության ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված` Արևելյան մաքսատուն-վարչության Այրում-Ջիլիզայի մաքսային-կետ բաժինը հիշյալ ժամանակահատվածում չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումների գործառույթները։ Դրանք կվերականգնվեն երկաթուղու շահագործումը վերսկսելուն պես: Այս մասին հայտարարություն է տարածել ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով, սեպտեմբերի 1-ից 16-ը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի ուղղությամբ երկաթուղային երթևեկությունը:

Նմանատիպ նյութեր