211652_close_icon
views-count1329 դիտում article-date 10:15 06-09-2022

«Չեմ էլ կասկածում, որ վաղը այդպիսի բան կլինի». Տիրան Խաչատրյանը՝ իրեն մեղադրանք առաջադրելու մասին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետի նախկին տեղակալ, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանը, անդրադառնալով բանակի հրամանատարական կազմի վերջին ձերբակալություններին ու մեղադրանքներին, հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավորը չէ, ինչն արդեն հետեւությունների տեղիք պետք է տար:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ այսպես նաեւ հերթն իրեն մեղադրանք առաջադրելուն էլ է  հասնելու, գեներալ-լեյտենանտն ասաց, որ մտավախություն չունի, ապա հավելեց. «Բայց չեմ էլ կասկածում, որ վաղը այդպիսի բան կլինի»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր