806 դիտում
14:37 05-09-2022
Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նարեկ Մանթաշյանի բավարարվել է
Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նարեկ Մանթաշյանի: Ալեն Սիմոնյանը դատարան էր դիմել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու ու Նարեկ Մանթաշյանից վիրավորանքի և զրպարտության համար հատուցման գումար բռնագանձելու հայցով: Հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Դատարանը վճռել է Նարեկ Նահապետի Մանթաշյանին պարտավորեցնել ներողություն խնդրել «Իրենց անգրագիտությունն ի ցույց են դնում նաև ՄԻԵԴ կարծիքների վերլուծությամբ. Ն. Մանթաշյանը՝ Ա. Սիմոնյանին» վերնագրով հրապարակած նյութի մեջ իր ֆեյսբուքյան էջի 29.05.2020 թվականի գրառումից կատարված մեջբերման մեջ տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար՝ ներողություն խնդրող տեքստ հրապարակելու ձևով: Դատարանը պարտավորեցրել է համապատասխան տեքստը հրապարակել Alternativ.am կայքում, իսկ անհնարինության դեպքում՝ առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում կամ նման լրատվության միջոցի կայքում այնպես, որ այն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հրապարակման ժամի առումով չզիջի Alternativ.am կայքի «Իրենց անգրագիտությունն ի ցույց են դնում նաև ՄԻԵԴ կարծիքների վերլուծությամբ. Ն. Մանթաշյանը՝ Ա. Սիմոնյանին» վերնագրով հրապարակմանը:
Դատարանը վճռել է նաև Նարեկ Նահապետի Մանթաշյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար հասցված ոչ նյութական վնասի հատուցման գումար: Նարեկ Նահապետի Մանթաշյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ՝ որպես վերջինիս կողմից նախապես կատարված դատական ծախս, պետական տուրքի գումար, ինչպես նաև 170.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Նմանատիպ նյութեր
1519 դիտում
20:20 12-04-2022
Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Ալեն Սիմոնյանի բավարարված հայցը՝ մերժելով Նարեկ Մանթաշյանի բողոքը
5020 դիտում
23:07 27-06-2016
Դատարանը մերժեց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հայցն` ընդդեմ Նարեկ Մալյանի և Իզաբելլա Աբգարյանի
Այս բաժնից
985 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1126 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
730 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի