211652_close_icon
views-count32782 դիտում article-date 18:38 05-09-2022

Խոշոր ավտովթար՝ Երևանում. «Պալլադիում» հանդիսությունների սրահի դիմաց բախվել են Mercedes G-ն ու Opel-ը. «յաշիկը» կողաշրջվել է, Opel-ի վարորդը եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30–ի սահմաններում Թևոսյան փողոցում «Պալլադիում» հանդիսությունների սրահի դիմաց բախվել են Աշոտ Մալխասյանի վարած Mercedes G  մակնիշի  և Արսեն Մկրտչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Ստեփան Եղոյանը:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ և նա ավտոմեքենան վարելու իրավունք չի ունեցել, եղել է զրկված:

 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր