211652_close_icon
views-count30421 դիտում article-date 13:38 04-09-2022

Ոստիկանությունը փնտրում է «Գևորգ Պետրոսյան» օգտատիրոջը, ով ռումբի մասին կեղծ հաղորդագրություն էր ուղարկել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից որոնվում է «Գևորգ Պետրոսյան» ֆեյսբուքյան օգտատերը:

Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 1-ին նշված օգտատիրոջ կողմից հաղորդագրություն է ուղարկվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի էլեկտրոնային հասցեին, որ ժամը 10:30 –ին Բայրոնի փողոցի 8 հասցեում տեղադրված պայթուցիկը գործելու է:

Դեպքի վայր էին ժամանել հրշեջ–փրկարարներ, սակրավորներ, ոստիկանության ծառայողներ և ուսումնասիրութամբ ոչ մի պայթուցիկ չէր հայտնաբերվել, որից հետո ոստիկանները պարզել էին, որ էլեկտրոնային հասցեի տերը «Գևորգ Պետրոսյան» օգտատերն է:

 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր