41272 դիտում
10:01 04-09-2022
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. Ford Transit-ը մխրճվել է MAZ մակնիշի բեռնատարի ավտոքարշակի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:30–ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Վահրամ Հարությունյանի վարած Ford Transit մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ,59-ամյա Կարապետ Գրիգորյանի վարած MAZ մակնիշի կցորդիչով բեռնատարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Հարությունյանը, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 21-ամյա Հենրիկ Հակոբյանն ու 33-ամյա Արա Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Եղիշե Եղյանն ու Էդգար Մաթևոսյանը:
Ժամանել է նաև ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+