26925 դիտում
22:26 03-09-2022
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ 61-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Ford Transit-ով բախվել է կայանված 06-ին․ վերջինս կողաշրջվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Առաքել Մ․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված VAZ 2106 մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 06-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Գևորգ Եղիազարյանի գլխավորությամբ։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ Ford-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած)։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+