211652_close_icon
views-count48685 դիտում article-date 21:14 03-09-2022

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Infiniti-ն ու 06-ը․ 06-ի գազաբալոնը 180 մետր շպրտվել է․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Բագրատ Խ․-ի վարած Infiniti մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 83-ամյա Ռոբերտ Հ․-ի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Ռոբերտ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ Infiniti-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Գեղամ Գ․-ն տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչներ Վաղարշակ Սեդրակյանն ու Իսահակ Աբրահամյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Դ․ Բալոյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 06-ի գազաբալոնը մոտ 180 մետր շպրտվել է, ավտոմեքենան էլ կոտրել է ճանապարհը կարգավորող ցուցանակը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր