211652_close_icon
views-count2208 դիտում article-date 15:24 18-09-2019

Մալթայի արտգործնախարարը շնորհավորել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակվելու առթիվ

Մալթայի արտգործնախարար Կարմելո Աբելան Վալետայում ընդունել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ շնորհավորելով նրան Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Արտգործնախարարը նշել է, որ սեպտեմբերի 14-ին Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ ելույթը ցույց տվեց, որ Սերգեյ Սմբատյանն արդարացրել է բոլոր սպասումները։ Հիշեցնենք, որ Սերգեյ Սմբատյանը և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը 2019-2020 համերգաշրջանի առաջին համերգն ունեցել են սեպտեմբերի 14-ին Վալետայում՝ ներկայացնելով Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործության մալթյան պրեմիերան։ Համերգին, որի տոմսերը սպառվել էին ելույթից մի քանի օր առաջ, ներկա էին նաև հոլիվուդյան հայտնի դերասան Հարվի Քեյթելը և անգլիացի հանրաճանաչ արտիստ Մալկոլմ Մակդաուելը, որոնք համերգից հետո հանդիպել են դիրիժոր Սմբատյանին և շնորհավորել նրան հաջող ելույթի համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր