211652_close_icon
views-count76958 դիտում article-date 15:28 02-09-2022

Երևանում լկտի պահվածքի համար պարեկները բերման են ենթարկել «յաշիկով» դեպքի վայր ժամանած «Շոռ ու Շոռշոռին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, սեպտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դավիթաշեն կամրջի սկզբնամասում՝ Սասնա Ծռեր փողոցից դեպի Վաղարշյան փողոց տանող ուղեմասում, երբ բախվել էին Mercedes G500, Kia Sorento, Toyota Camry և Opel մակնիշի ավտոմեքենաները, տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Շնորհիվ պարեկների օպերատիվ աշխատանքի՝ այլ վթարներ տեղի չունեցան։

Սակայն. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ վթարի վայրում ծառայություն էին կատարում պարեկները, մոտենում է Mercedes G63 մակնիշի 97 GG 581 համարանիշի ավտոմեքենան, որ միջից 2 հոգի դուրս են գալիս ու սկսում անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ՝ խոչընդոտելով պարեկների աշխատանքը։

Վերջիններս այդ 2 քաղաքացիներին հորդորում են, որպեսզի ավտոմեքենան դուրս բերեն վթարի վայրից և չխոչընդոտեն իրենց աշխատանքին։ Սակայն այդ 2 երիտասարդները, իրենց դնելով «կինոյի տղու տեղը», ոչ միայն չեն ենթարկվում պարեկների օրինական պահանջին, այլ շարունակում են անհարգալից վերաբերմունք ցուցաբերել։ 

Տեսնելով, որ նրանք մարդկային լեզվով չեն հասկանում, ինչպես ժողովուրդն է ասում, «կարմիր կովն իր կաշին չի փոխում», շարունակում են իրենց լկտի պահվածքը, ստիպված՝ ուժ գործադրելով, նրանց բերման են ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Արտաշես Ա-ն և 28-ամյա Աշոտ Կ-ն։ Իսկ ավտոմեքենան էլ տեղափոխվում  է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք իրենց շրջապատում հայտնի են որպես «Շոռն ու Շոռշոռը»։

Դեպքի փաստով էլ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր