1007 դիտում
14:08 02-09-2022
Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023» միջոցառման հայտերի ընդունումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023» միջոցառման հայտերի ընդունումը:
Գրանցման վերջնաժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 30-ը:
Փառատոնի նպատակներն են դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:
Հայկական համադպրոցական գիտության փառատոնին մասնակցելու համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 2 աշակերտ), գիտական ղեկավարի աջակցությամբ 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված հետազոտական նախագիծը և արդյունքները ներկայացնեն եզրափակիչ փուլում:
Եզրափակիչ փուլում աշակերտների ներկայացրած հետազոտական նախագծերը կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից: Այս փուլը հաղթահարած մասնակիցների ծրագրերը կներկայացվեն միջազգային գիտատեխնիկական փառատոներում:
Հայաստանի Հանրապետությունը 2021 թ.-ից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, ի թիվս 120 երկրների, միացել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) THE GLOBE PROGRAM (https://www.globe.gov/) միջազգային գիտակրթական և կիրառական ծրագրին, որի նպատակն է աջակցել գլոբալ ուսուցմանը և հետազոտություններին՝ հանուն կայուն զարգացման։
2022-2023 ուստարվա սկզբին նախատեսվում է ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կարելի է ծանոթանալ ծրագրին միանալու և GLOBE ասոցացված դպրոց դառնալու հնարավորություններին, ինչպես նաև ծրագրի առանցքային նշանակության նախագծերին:

Նմանատիպ նյութեր
2943 դիտում
18:41 23-07-2020
Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
Այս բաժնից
865 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը