211652_close_icon

Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության օրվա առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

views-count968 դիտում article-date 13:55 02-09-2022
Նախագահ Արայիկ Հարությունյանը երրորդ նախագահ Բակո Սահակյանի հետ միասին սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրվա առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և Զինվորական պանթեոն, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ է դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից:

Նմանատիպ նյութեր