1485 դիտում
10:29 02-09-2022
Նույն «հանձնարարությունը»՝ 4 ամիս անց․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կրկին հանդիպել են Բրյուսելում՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Ադրբեջանական կողմն այդ հանդիպումից, կարծես թե, գոհ է: Հայաստանի վարչապետը կառավարության նիստի ժամանակ առանձին խանդավառություն այդ կապակցությամբ չի արտահայտել՝ նշելով, որ խաղաղության «օրակարգը կյանքի կոչելը հեշտ չէ, եւ հնարավոր լուծումներն ակնհայտ չեն»: Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ինչպես միշտ՝ նման հանդիպումների ընթացքում, արտահայտել է իր երկրի խանդոտ վերաբերմունքը:
Հանդիպման ոչ բարձր արդյունավետության մասին անուղղակիորեն խոսում է այն փաստը, որ դրա վերաբերյալ միակ պաշտոնական փաստաթղթում՝ Միշելի հայտարարության մեջ, ոչ մի բառ չկա Լեռնային Ղարաբաղի եւ Մինսկի խմբի մասին: Այդպիսով հաստատվում է օրեր առաջ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի հետ Ղարաբաղի խնդիր չի քննարկվում, դա Ադրբեջանի ներքին գործն է: Այդ պնդումն, իհարկե, ամբողջ ճշմարտությունը չէ. Արցախի հետ կապված հարցերը Ալիեւը, այնուամենայնիվ, քննարկում է, բայց ռուսական կողմի հետ: Վկա՝ Աղավնոյի եւ Բերձորի հետ կապված պատմությունը, որում Հայաստանի մասնակցությունը զրոյական էր: Իմ տպավորությամբ՝ Ադրբեջանը եւ Թուրքիան բոլոր հնարավորություններն ունեն շարունակելու նման հարցերով սակարկությունները Ռուսաստանի հետ, եւ, ցավոք, դժվար չէ կանխատեսել, որ այդ առեւտրի արդյունքները մեր օգտին չեն լինի:
Գերիների խնդիրը Բրյուսելում, ըստ ամենայնի, քննարկվել է՝ դատելով նույն պաշտոնական հայտարարությունից. «Նախագահ Միշելն Ադրբեջանի համար ընդգծել է հայ կալանավորների հետագա ազատ արձակման կարեւորությունը»: Բայց այն, որ Միշելն այդ կարեւորությունն ընդգծել է, չի նշանակում, որ Ալիեւը պատրաստ է այժմ վերադարձնել մեր գերիներին: Շատ հնարավոր է, որ նա այդ վերադարձը բացահայտորեն կամ ակնարկներով պայմանավորում է «խաղաղության պայմանագրի» հարցում իրական առաջընթացով:
Որ նման առաջընթաց առայժմ չկա, կարելի է եզրակացնել նույն Միշելի գրասենյակի՝ տարբեր ժամանակահատվածներում արված հայտարարությունների տեքստերի համեմատությունից: 2022, օգոստոսի 31. «Կողմերը համաձայն են ակտիվացնել բովանդակային աշխատանքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ եւ հանձնարարել են արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստերի նախագծերի վրա»: Բայց նման հանձնարարական արդեն իսկ տրվել է: 2022, ապրիլի 7. «Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը նաեւ ցանկություն են հայտնել արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ եւ հանձնարարել են իրենց արտգործնախարարներին՝ նախապատրաստել խաղաղության ապագա պայմանագիրը»:
Ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն արդեն երկրորդ անգամ տալիս են, ըստ էության, նույն «հանձնարարությունը»: Հավանաբար, նրանով, որ հանդիպման արդյունքներով պետք է ինչ-որ «դրական տեղաշարժ» արձանագրել: Որն իրականում չկա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2353 դիտում
20:54 19-05-2014
Վարչապետի հանձնարարությունը նույն օրն ևեթ կատարվել է
12878 դիտում
10:37 28-08-2021
Նույն նվնվոցը, նույն ջուրը, նույն ջրաղացը. խոստացված ապագան չափազանց մռայլ ու տագնապահարույց է․ «Փաստ»
1266 դիտում
20:40 25-01-2023
Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառք՝ 6 ամիս, 12 ամիս եւ 36 ամիս ժամկետներով
Այս բաժնից
1129 դիտում
07:30 23-11-2024
Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»
1306 դիտում
09:06 21-11-2024
Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»