1219 դիտում
09:35 02-09-2022
Նոր դեմք՝ դատական համակարգում. որ դատավորի թեթև ձեռքով կալանավորվեց Միքայել Արզումանյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե որ դատավորի թեթեւ ձեռքով գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կալանավորվեց: Այդ դատավորը Երեւան քաղաքի դատավոր Տաթեւիկ Մուրադյանն է, որը 2021 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վերջինս դատական համակարգում նոր դեմք է եւ համարվում է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի կադրերից մեկը:
Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի ՊԲ հրամանատարը ձերբակալվեց Արցախ-Հայաստան ավտոճանապարհին: Նրա փաստաբանը պնդում է, որ երբեք ծանուցում չի ուղարկվել նախաքննական մարմին ներկայնալու վերաբերյալ: Հավելենք, որ գեներալ-լեյտենանտին տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ, եւ նա մեղադրվում է Շուշիի պաշտպանությունը ճիշտ չկազմակերպելու համար, ինչի հետեւանքով քաղաքը հանձնվեց հակառակորդին: Արզումանյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1132 դիտում
07:53 16-03-2024
Դատական համակարգում ՍԴ դատավորի նոր հավանական թեկնածուի անուն է շրջանառվում. «Ժողովուրդ»
2025 դիտում
09:25 31-08-2022
Միքայել Արզումանյանին մի քանի անգամ ծանուցում էր ուղարկվել. մանրամասներ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»