211652_close_icon
views-count1193 դիտում article-date 09:13 02-09-2022

ԱՄՆ-ն սահմանափակումներ է մտցնում Ռուսաստանին և Չինաստանին չիպերի վաճառքի վրա․ NYT

ԱՄՆ-ը սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանին և Չինաստանին բարձր տեխնոլոգիական համակարգչային չիպերի վաճառքի համար, հայտնում է The New York Times-ը:

Թերթի համաձայն, նոր սահմանափակումները վերաբերում են չիպերի բարձրակարգ մոդելներին, որոնք հայտնի են որպես գրաֆիկական մշակման միավորներ կամ GPU: Դրանք վաճառվում են Սիլիկոնային հովտի Nvidia և Advanced Micro Devices ընկերությունների կողմից:

Հրատարակության տվյալներով՝ վերջին տասնամյակների ընթացքում այս տեխնոլոգիաները օգտագործվել են գիտնականների և ինտերնետ ընկերությունների կողմից կիրառվող ամենահզոր սուպերհամակարգիչներում։

ԱՄՆ-ն այժմ պահանջում է արտահանման լիցենզիաներ նման ապրանքներ վաճառելու համար, քանի որ դրանք «կարող են օգտագործվել կամ ուղղվել ռազմական նպատակների» համար դեպի Չինաստան կամ Ռուսաստան, գրում է The New York Times-ը:

Նմանատիպ նյութեր