211652_close_icon
views-count42340 դիտում article-date 22:26 01-09-2022

Ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ-ը. հիվանդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Գյուլագարակ–Գարգառ ավտոճանապարհի Գյուլագարակ գյուղի վերջնամասում բախվել են ЗИЛ և Haise  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  2 հոգի  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:

Օպերատիվ է գործել Ստեփանավանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի  3-րդ դասակի ավագ պարեկ Հովիկ Հարությունյանը, պարեկ Դավիթ Հարությունյանը, կրտսեր պարեկներ Գագիկ Մատինյանը, Բաբկեն Հարությունյանը:

Վթարի մասին Լոռու մարզի պարեկային ծառայության գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Haise ավտոմեքենան հաշվառված է «Ստեփանավան»  բժշկական կենտրոնի հաշվեկշռում և նրանք հիվանդ էին տեղափոխում Ստեփանավանից մեկ այլ հիվանդանոց:

Վիրավորներից մեկը տեղափոխվող հիվանդն է, մյուսը՝ «Ստեփանավան» բժշկական կենտրոնի բուժքույրը:

 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Ռոբերտ Աբրահամյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր