1316 դիտում
15:00 30-08-2022
«Դոյչե տելեկոմը» մտադրված է գուրծունեություն ծավալել Հայաստանում. ՀԱԳՄ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում օգոստոսի 30-ին հյուրընկալվեց գերմանական «Դոյչե տելեկոմ» ընկերության պատվիրակությունը՝ ցանցային տեխնոլոգիաների գծով ղեկավար, Telecom IT Lidership թիմի անդամ Մատիս Դիժկուիզենի գլխավորությամբ։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից հայտնում են, որ վերջինս, ներկայացնելով Եվրոպայում հեռահաղորդակցական ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի գործունեությունը, այդ թվում՝ Ռուսաստանում, տեղեկացրեց, որ մտադրություն ունեն աշխատանքներ ծավալել նաև Հայաստանում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում։
Հյուրերի խնդրանքով ՀԱԳՄ անդամ գործարարները ծանոթացրին Հայաստանի տնտեսական իրավիճակին, օրենսդրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եղած կացությանը, առավելություններին և առանձնահատկություններին։ Միության նախագահության անդամ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանի ներկայացմամբ՝ մեր երկրում հաստատված առաջատար ՏՏ ընկերությունները շարունակում են ընդլայնել իրենց գործունեությունը, ստեղծվում են նորերը, այդ թվում՝ մարզերում, ինչի լավագույն գրավականը, նախևառաջ, երկրում առկա մարդկային որակյալ ներուժն է։ Ձևավորված է համապատասխան ենթակառուցվածք, օրենսդրական հիմք, կրթական ու մասնագիտական վերապատրաստման արդյունավետ համակարգ։
ՀԱԳՄ խորհրդի անդամ, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանգամանալի անդրադարձավ երկրի հեռահաղորդակցության ոլորտին, ներկայացրեց առկա իրավիճակը, հեռանկարները։
Խոսք գնաց գործարար միջավայրի առանձնահատկություններից, տնտեսական ծրագրերում սփյուռքահայերի մասնակցությունից, ոլորտը նոր մասնագետներով համալրելու կրթական գործընթացներից։ ՀԱԳՄ ներկայացուցիչները պատասխանեցին արտասահմանցի գործընկերների բազմաթիվ հարցերի։
ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանն, անդրադառնալով Միության գործունեությանը, պատրաստակամություն հայտնեց հայաստանյան շուկայում աշխատանքներ ծավալելու պարգայում ամենայնս աջակցել գերմանական ընկերությանը։

Նմանատիպ նյութեր
1967 դիտում
12:28 24-11-2019
Փոխվարչապետ Ավինյանը «Դոյչե բանկ»-ի ու «Գոլդման Սաքս»-ի հետ քննարկել է Սփյուռքի պարտատոմսերի թողարկո
Այս բաժնից
517 դիտում
11:21 07-05-2024
Ապրիլի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները