slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Տիգրան Ավինյանը թիմ է հավաքել ու պայքարում է վարչության նախագահ դառնալու համար. «Ժողովուրդ»
211652_close_icon

Տիգրան Ավինյանը թիմ է հավաքել ու պայքարում է վարչության նախագահ դառնալու համար. «Ժողովուրդ»

views-count3996 դիտում article-date 09:37 30-08-2022
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք վարչության ընտրությանը եւ կուսակցության համագումարին ընդառաջ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կրքերը չեն հանդարտվում: Մասնավորապես, շատ ՔՊ-ականների դուր չի գալիս ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի պահվածքը: Բանն այն է, որ վերջինս հավակնում է դառնալ ՔՊ վարչության նախագահ, քանի որ չեն կարող նախագահ լինել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ներկայիս նախագահ Սուրեն Պապիկյանը. ռոտացիոն կարգով պետք է փոխվի նախագահը՝ ըստ ՔՊ կանոնադրության: Եւ, ահա, Ավինյանը, կարծես թե, իր առանձին թիմն է ձեւավորել ու թեժ պայքարում է նախագահի կարգավիճակի համար՝ կանգ չառնելով ոչնչի առջեւ:

Պարզ չէ՝ նրա հանդուգն պահվածքը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված է, թե ինքնագործունեություն: Հավելենք, որ ՔՊ-ի վարչության կազմում տեղ գտնելու համար թեժ պայքար է մղում պատգամավոր Արսեն Թորոսյանը, որը պարտադիր մասնակցում է բոլոր միջոցառումներին, շրջում մարզերով: Նրա հետ մեկտեղ ակտիվ են նաեւ Արթուր Հովհաննիսյանը, Արփի Դավոյանն ու Վահագն Ալեքսանյանը, որոնք Նիկոլ Փաշինյանի աչքին երեւալու համար անում են հնարավոր ու անհնար ամեն ինչ: Հավելենք, որ, համագումարին ընդառաջ, նոր զարգացումներ կարող են լինել, քանի որ վարչության եւ վերահսկող հանձնաժողովի ընտրությունների համար առաջադրվել է համապատասխանաբար 48 եւ 16 թեկնածու։

Ասել է թե՝ մրցակցությունը շատ մեծ է, բայց, միեւնույնն է, Նիկոլ Փաշինյանի կամքից է կախված՝ ով «կընտրվի» վարչության կազմում եւ ով կմերժվի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր