211652_close_icon

Կասեցվել է Վանաձորում պանրի արտադրության առանձին գործառույթը. ՍԱՏՄ

views-count1623 դիտում article-date 15:51 29-08-2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները՝ անհատ ձեռնարկատեր Գագիկ Մանուկյանին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր) ստուգում անցկացնելիս՝ կատարել են նմուշառում արտադրանքի առկա խմբաքանակից:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ պանիր «Չանախ» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին:

Պանիր «Չանախ» արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է, անհատ ձեռնարկատեր Գագիկ Մանուկյանին տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Նմանատիպ նյութեր