Ուկրաինան 1 մլն տոննա գյուղմթերք է արտահանել
Ուկրաինայի 3 նավահանգիստներից հացահատիկային միջանցքով 1 միլիոն տոննա գյուղմթերք է արտահանվել: Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ փետրվարի 24-ից մինչ այսօր նավահանգիստներից առաջին անգամ արտահանվել է 1 մլն տոննա գյուղմթերք։
«Ուկրաինան եղել է, կա և կլինի համաշխարհային պարենային անվտանգության երաշխավորների շարքում»,- գրել է Զելենսկին։