211652_close_icon
views-count1979 դիտում article-date 15:40 26-08-2022

Արսեն Զախարյանի գործակալը հաստատեց. հայազգի ֆուտբոլիստը կարող է «Չելսիի» խաղացող դառնալ

 Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխությունը «Չելսի» գտնվում է վճռորոշ փուլում: Ֆուտբոլիստի գործակալ Պավել Անդրեևը՝ մեկնաբանելով այս տեղեկությունը, ասել է. «Զախարյանն ու «Չելսի՞ն». ամեն ինչ շատ մոտ է»:
 
Տարբեր լրատվամիջոցներ հայտնում են, որ «Չելսին» Զախարյանի հետ երկարաժամկետ պայմանագիր կկնքի, ընդհուպ մինչև 2028 թվականը: Տրանսֆերի արժեքը կկազմի 15 մլն եվրո:
 
Զախարյանը 52 հանդիպում է անցկացրել «Դինամոյի» կազմում, դարձել է 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:
 
2021 թվականի սեպտեմբերին կիսապաշտպանն առաջին հանդիպումն է անցկացրել Ռուսաստանի հավաքականի կազմում, մասնակցել 4 խաղի:

Նմանատիպ նյութեր