988 դիտում
09:13 26-08-2022
ԱՄՆ-ը խոստանում է հաղթել Ռուսաստանին, Ուկրաինային շարունակ զինելու եղանակով․ «Ամերիկայի ձայն»
Puma մակնիշի անօդաչու թռչող սարքեր, հակահրետանային ռադարներ և երկիր-երկինք տիպի գերզարգացած հրթիռային վեց համակարգեր: Նույն այն հրթիռներից, որոնք օգտագործվել էին Վաշինգտոնի երկինքը պաշտպանելու համար: Երեք միլիարդ դոլար արժողությամբ զինատեսակներն ԱՄՆ-ը նոր փաթեթի տեսքով շուտով կառաքի Ուկրաինա: Այն մինչ այժմ Ուկրանիա առաքված ռազմական օգնության ամենամեծ հատկացումն է: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ինչպես ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Քոլին Քալն է ասում. «Նման առաքումները չեն սահմանափակվելու միայն ներկա պահով: Այն ունենալու է հաստատուն ընթացք, որը կշարունակվի երկար ամիսներ ու տարիներ, այդպիսով հարվածելով Պուտինի սխալ հաշվարկներին: Թող ուրեմն նա հիմա փորձի դիմանալ ու թող շարունակի սպասել»:
Միացյալ Նահանգները նաեւ շարունակում է հուսալ, որ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով: «Եթե պատերազմը տարիներ շարունակվի, ապա այս փաթեթը մեծապես կխաղա իր դերը։ Եթե լինի հրադադար կամ հաստատվի խնդրի խաղաղ կարգավորում, այս փաթեթը կշարունակի մնալ արդիական, քանի որ Ուկրաինային անհրաժեշտ է հետագա հնարավոր ներխուժումներից պաշտպանվելու կարողություն»:
Այսպիսով, ԱՄՆ-ն անցած մեկ եւ կես տարիների ընթացքում Ուկրաինային աջակցելու նպատակով այս երկրին է հատկացրել 13 միլիարդ դոլար:
American Enterprise հաստատությունից վերլուծաբան Իվանա Ստրադներն այն կարծիքին է, որ այս պատերազմը միայն Ուկրաինայինը չէ: «Այս պատերազմը պատերազմ է նաև ընդդեմ ավտորիտար համակարգի, որը պայքարում է ժողովրդավարության դեմ»։
Պուտինին մնում է ստորագրել հրամանագիր երկրի զինված ուժերն ավելի քան 137 հազար զինծառայողներով համալրելու մասին: Ռուսաստանն այժմ ունի մեկ միլիոնից մի փոքր ավելի զինվորական անձնակազմ և գրեթե 900,000 քաղաքացիական անձնակազմ:
Հրամանագիրը Պուտինը ստորագրում է ամբողջ երկրով մեկ հավաքագրման գործընթացի պայմաններում, որոնք իրականացվում են դրամական հատկացումներով:
Արևմտյան պաշտոնյաներն ասում են, որ պատերազմը վեց ամիս առաջ սկսելուց ի վեր Ռուսաստանը կորցրել է 70-80,000 զինծառայող: Ըստ որոշ աղբյուրների, հավաքագրումներ են իրականացվում նաեւ բանտերից, կալանավորներին խոստանալով դրա դիմաց ազատ արձակում ու դրամական պարգեւատրում: Ռուսաստանում այսօր զորակոչի են ենթակա 18-ից 27 տարեկան տղամարդիկ:

Նմանատիպ նյութեր
3446 դիտում
13:45 23-07-2014
Ինչ ընթացք ստացավ Քարվաճառի բնակչությանը զինելու հարցը
2143 դիտում
20:23 24-12-2024
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
1910 դիտում
10:34 05-02-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի առաջատար դերն աշխարհում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1831 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8904 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին