3449 դիտում
13:45 23-07-2014
Ինչ ընթացք ստացավ Քարվաճառի բնակչությանը զինելու հարցը
Տարբեր օղակներում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը զինելու հարցը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Միաժամանակ ավելացրեց, որ բանակը ըստ պատշաճի հսկում է սահմանը եւ բնակչության անվտանգությունը, բայց ամեն դեպքում նման հարց բարձրացվել է, որը դեռ քննարկման փուլում է: Դավիթ Բաբայանի խոսքով՝ բնակչության շրջանում այլևս խուճապ չկա, պարզապես դա արվում է մեր դիրքերն էլ ավելի ամրապնդելու համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանցի դիվերսանտները Քարվաճառի տարածքով ներխուժել էին Արցախ և սպանել հայ մայորի, 17-ամյա հովվի եւ վիրավորել հայ սպաներից մեկի կնոջը:Սակայն բոլորն էլ վնասազերծվել են:
Հիշեցնենք նաև,որ այսօր ԼՂՀ դատախազությունը [url=https://shamshyan.com/hy/article/21563/]մեղադրանքներ է առաջադրել դիվերսանտներին[/url]: Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ նյութեր
5818 դիտում
12:30 01-09-2014
Ինչ ընթացք ստացավ կայծակի պատճառով մոտ ընկերոջը պատահականության արդյունքնում սպանած զինծառայողի գործը
3619 դիտում
14:10 25-10-2014
Ինչ ընթացք ստացավ տաղավարները ջարդուփշուր արած ոսկու շուկայի սեփականատիրոջ՝ ոստիկանություն հասած գործը
13282 դիտում
12:51 18-11-2014
Ինչ ընթացք ստացավ Անդրանիկ Սողոյանի՝ Զապի գործը. նրան կարտահանձնե՞ն, թե՞ ոչ
Այս բաժնից
571 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
637 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել
571 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար