211652_close_icon

Սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին

views-count1749 դիտում article-date 13:28 25-08-2022
Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին։

Այս մասին տեղեկացանք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Նախատեսված է, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, օրակարգը, սակայն, հայտնի չէ։

Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների միջեւ այս հանդիպումը երկրորդն է լինելու։ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի` Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24–ին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին՝ Երասխում։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։

Նմանատիպ նյութեր