211652_close_icon
views-count999 դիտում article-date 13:41 25-08-2022

Վանաձոր քաղաքի որոշ թաղամասերի, Դարպաս և Բազում գյուղերի գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 26-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Քիմիագործներ, Տարոն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, Տավրոսի, Սպանդարյան, Վարդանանց, Մյասնիկյան, Զորյան, Խորենացի փողոցներով, Սիվաշական ավանի և Տիգրան Մեծ պողոտայով պարփակված թաղամասերի, Դարպաս և Բազում գյուղերի գազասպառողների, «Սեզամ Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները: 

Նմանատիպ նյութեր