4209 դիտում
15:53 24-08-2022
Սարսանգի ջրամբարի մոտ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են ջրային ռեսուրսների օգտագործման տարբերակներ
Սարսանգի ջրամբարի մոտ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել եւ քննարկել են ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հնարավոր տարբերակները։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Երեկ` օգոստոսի 22-ին, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակել՝ Ադրբեջանի «Մելիորացիա եւ ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցների կողմից Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ Սարսանգի ջրամբար կատարած այցի մասին, որը հանրության շրջանում որոշակի մտահոգությունների եւ հարցերի պատճառ է դարձել:
Այդ կապակցությամբ իրազեկում ենք, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ջրային ռեսուրսների կառավարման եւ հանրությանը մատակարարվող խմելու ու ոռոգման ջրերի անվտանգության ապահովման նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի ներկայացուցիչները դեռեւս 2021 թվականից շփվում են ադրբեջանական կողմի հետ եւ պարբերական այցեր են կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ՝ Հանրապետության մի շարք համայնքներին (այդ թվում՝ Ստեփանակերտին) մատակարարվող խմելու եւ ոռոգման ջրերի օգտագործման շուրջ փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ խնդիրների կարգավորման համար:
Այդ շրջանակներում հերթական հանդիպումը կազմակերպվել էր Սարսանգի ջրամբարի մոտ՝ Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով: Տեղում մտքեր են փոխանակվել ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հնարավոր տարբերակների շուրջ՝ հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի հանդեպ Արցախի Հանրապետության վերահսկողությունը, իսկ ոռոգման ենթակառուցվածքների հանդեպ՝ ադրբեջանական վերահսկողությունը: Առաջիկայում քննարկումները կշարունակվեն եւ որոշումները կկայացվեն Արցախի Հանրապետության շահերից ելնելով՝ հիմք ընդունելով եւ՛ էլեկտրաէներգիայի արտադրության, եւ՛ ոռոգման կարիքները Սարսանգի հատվածում, ինչպես նաեւ խմելու եւ ոռոգման ջրերի հետ կապված կարիքները Հանրապետության այլ հատվածներում:
Թեեւ ըմբռնումով ենք մոտենում Արցախի Հանրապետության պետական մարմիններին ուղղված քննադատություններին, այդուհանդերձ, ցանկանում ենք հայտնել, որ Արցախի իշխանությունները որեւէ իրադարձություն թաքցնելու նպատակ չեն հետապնդում, առաջնորդվում են բացառապես Արցախի Հանրապետության եւ արցախցու շահով՝ ստեղծված իրավիճակում նրբանկատորեն ձեռնարկելով հնարավոր բոլոր միջոցները՝ պետության եւ հանրության անվտանգության մակարդակը բարձրացնելու, լարվածություն ծնող երեւույթները չեզոքացնելու ուղղությամբ»,- նշվում է շտաբի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր
1188 դիտում
17:35 30-08-2014
ԼՂՀ վարչապետին ներկայացվել է Սարսանգի ջրամբարի ջրի ոռոգման նպատակով օգտագործման նախագիծ
Այս բաժնից
1021 դիտում
23:54 24-11-2024
Վրաստանի ընդդիմությունը հանրահավաք է սկսել Թբիլիսիի կենտրոնում
913 դիտում
21:19 24-11-2024
Ուրուգվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է
991 դիտում
19:01 24-11-2024
Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելու