211652_close_icon
views-count1191 դիտում article-date 17:35 30-08-2014

ԼՂՀ վարչապետին ներկայացվել է Սարսանգի ջրամբարի ջրի ոռոգման նպատակով օգտագործման նախագիծ

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ, Հայջրնախագծի ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանին: Հանդիպման ընթացքում Յ. Ջավադյանը վարչապետին է ներկայացրել Սարսանգի ջրամբարի ջրի ոռոգման նպատակով օգտագործման նախագիծ, որով նախատեսվում է ոռոգովի դարձնել Մարտակերտի շրջանի մինչև 18 հազ. Հեկտար հողատարածք: Ա. Հարությունյանը կարևորելով նախագծի նշանակությունը այն պատմական է անվանել` նշելով, որ դեռևս խորհրդային տարիներին քննարկվում էր Սարսանգի ջրերը ինքնահոս եղանակով գյուղատնտեսակն նպատակներով օգտագործելու հարցը: Վարչապետի խոսքով, ծրագիրը տնտեսական մեծ նշանակություն է ունենալու Արցախի և մասնավորապես Մարտակերտի շրջանի համար, քանի որ դրա իրականացման արդյունքում ստեղծվելու են հազարավոր աշխատատեղեր, ինչպես նաև երկրի պարենային անվտանգության և ինքնաբավության հարցերում այն մեծ ազդեցություն է ունենալու: Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախագծի ներկայացման համար և համոզմունք հայտնել, որ հաշվի առնելով ծրագրի կարևորությունը միջոցներ կգտնվեն այն հնարավորինս արագ կյանքի կոչելու համար: Հանդիպմանը մասնկացում էին շահագրգիռ կառույցների ղեկավարներ

Նմանատիպ նյութեր