211652_close_icon
views-count1838 դիտում article-date 14:09 24-08-2022

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության զանբյուղներն արդեն ձևավորվել են

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության համար երեք զամբյուղ արդեն ձևավորվել է։

Զամբյուղ 1. «Ռեալ Մադրիդ», «Այնտրախտ», «Մանչեսթեր Սիթի», «Միլան», ՊՍԺ, «Բավարիա», «Պորտու», «Այաքս»:

 Զամբյուղ 2․ «Լիվերպուլ», «Չելսի», «Բարսելոնա», «Յուվենտուս», «Ատլետիկո», «Սևիլիա», «Լայպցիգ», «Տոտենհեմ»:

 Զամբյուղ 3. «Բորուսիա» Դորտմունդ, «Զալցբուրգ», «Շախտյոր», «Ինտեր», «Նապոլի», «Բենֆիկա», «Սպորտինգ», «Բայեր» Լևերկուզեն:

Զամբյուղ 4. «Մարսել», «Բրյուգե», «Սելթիկ», «Վիկտորիա» Պլզեն, «Մաքքաբի» Հայֆա:

Նշենք, որ 32 թիմեր կբաժանվեն 8 խմբերի՝ յուրաքանչյուրում 4-ական ակումբ։ Ամեն խմբում ընդգրկված կլինի վերը նշված 4 զամբյուղներից մեկական թիմ։ Նույն երկրի ներկայացուցիչ ակումբները չեն կարող ընդգրկվել միևնույն խմբում։

Առաջին զամբյուղում ընդգրկվում են ՉԼ-ի և ԵԼ-ի գործող հաղթողները, ինչպես նաև թոփ-7 առաջնությունների չեմպիոնները («Ռեալ Մադրիդը» Իսպանիայի չեմպիոնն է և ՉԼ-ի գործող հաղթողը)։ Մյուս զամբյուղներում ակումբները բաշխվում են ըստ ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշի։

Այսօր որակավորման փուլի մնացած հանդիպումների արդյունքներով կորոշվեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին երեք մասնակիցները։ 

Խմբային փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 25-ին, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր