4076 դիտում
19:10 25-11-2017
Ուկրաինայում նշում են Հոլոդոմորի հիշատակի օրը
Ուկրաինայում շաբաթ օրը ազգային միջոցառումներ են անցկացվել Հոլոդոմորի զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ: Պետական հաստատությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների շենքերի վրա իջեցվել են ազգային դրոշները, եկեղեցիներում մատուցվել է հիշատակի պատարագներ, հաղորդում է [url=https://www.radiosvoboda.org/a/news/28876194.html]«Ազատությունը»[/url]:
Առավոտյան Կիևի Միխայլովյան հրապարակում Հոլոդոմորի զոհերի հուշահամալիրի առջև, ցորենի հասկեր և մոմեր են դնում: Զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցելՈւկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կնոջ՝ Մարինա հետ:
«Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Երբեք չենք մոռանա Հոլոդոմորի կազմակերպիչների սարսափելի հանցագործությունը»,- գրել է Պորոշենկոն Ֆեյսբուքի իր էջում:
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը իր ուղերձում նշել է, որ «Հոլոդոմորի նպատակը մի ամբողջ ժողովրդի ոչնչացումն էր: Բայց Հոլոդոմորի մասին հիշողությունը մնում է գրեթե յուրաքանչյուր ուկրաինական ընտանիքում:
[img]http://st0.shamshyan.com/editor/0736558001511622683622887.jpg[/img]
Քսաներորդ դարի ուկրաինացիները երեք անգամ սովամահության են մատնվել՝ 1921-1923, 1932-1933, 1946-1947: Ամենախոշորը 1932-1933թթ. սովն էր: Ուկրաինան այս ամենի պատասխանատվությունը դնում է խորհրդային իշխանությունների վրա: Կիևը, պնդում է, որ արհեստական սով ստեղծվելով, փորձ է արվել ճնշել ուկրաինական ազգային-ազատագրական շարժումը և ոչնչացնել գյուղացիներին:
Հոլոդոմորի ամենասուր շրջանում ամեն րոպեում Ուկրաինայում 24 մարդ է զոհվել: Իսկ ընդհանուր առմամբ Հոլոդոմորից մահացել է մոտ 4 միլիոն ուկրաինացի:
2006թ. նոյեմբերին Վերին Ռադան 1932-1933թթ. Հոլոդոմորը ճանաչեց որպես ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն: Ուկրաինայից բացի, Հոլոդոմորը որպես ցեղասպանություն ճանաչել են 15 պետություններ, այդ թվում՝ Կանադան, Լեհաստանը, Պորտուգալիան, Վրաստանը, Ավստրալիան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան:
Հոլոդոմորի զոհերի հիշատակի օրն Ուկրաինայի օրացույցում հայտնվել է 1998թ. նախագահ Լեոնիդ Կուչմայի համապատասխան հրամանագրի ստորագրումից հետո: Իսկ զոհերի հիշատակի միջոցառումներն անցկացվում են նոյեմբերի վերջին շաբաթ օրը:
Նմանատիպ նյութեր
4102 դիտում
20:16 18-11-2017
ԱՄՆ դատապարտել է Հոլոդոմորի ժխտման փորձերը
12572 դիտում
22:38 25-11-2017
Պորոշենկոն հույս է հայտնել, որ Ռուսաստանը վաղ թե ուշ կապաշխարի Հոլոդոմորի համար
808 դիտում
10:55 08-04-2023
Առաքելական եկեղեցին նշում է Ավագ շաբաթը՝ Հիսուս Քրիստոսի թաղման հիշատակի օրը
Այս բաժնից
1285 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1042 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1030 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները