2732 դիտում
19:15 23-08-2022
Ես հավատում եմ, որ գալու է այն օրը, երբ յուրաքանչյուր հայ իր հայրենիքում այս օրը կտոնի ցնծությամբ և հավատով դեպի ազատ, անկախ և լիարժեք Հայաստան. Տիգրան Արզաքանցյան
1990թ․ օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց 12 կետերից կազմված Հռչակագիր, որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախության իրավական գործընթացին:
Պատմությունը «եթե»-ներ չի սիրում, բայց եթե նույն տարվա մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում Հայոց համազգային շարժումը՝ ՀՀՇ-ն, չհաղթեր Կոմունիստական կուսակցությանը, ապա Անկախության որևէ հռչակագիր դժվար թե ընդունվեր: Ճիշտ է նաև, որ Հայաստանը անկախություն ստանալու էր, քանի որ մեկ տարի անց պետք է փլուզվեր հոգևարք ապրող Խորհրդային Միությունը:
Անկախության հռչակագիրը ինչ-որ տեղ կատարում էր Մայր օրենքի՝ Սահմանադրության գործառույթ:
Մինչև 1995թ․ հուլիսը, երբ ընդունվեց Սահմանադրությունը, Հայաստանի օրենսդրության հիմքը հենց Հռչակագիրն էր:
1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվել էր Անկախության հանրաքվե՝ ժողովրդական քվեարկություն: Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ էր արտահայտվել ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանին:
Ես հավատում եմ, որ գալու է այն օրը, երբ յուրաքանչյուր հայ իր հայրենիքում այս օրը կտոնի ցնծությամբ և հավատով դեպի ազատ, անկախ և լիարժեք Հայաստան:
«Ուժը Հայրենյաց» կուսակցության
նախագահ Տիգրան Արզաքանցյան

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2194 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
829 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
766 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը