Նորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի 14 կմ երկարությամբ հատվածը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հաղորդում են՝ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ- /Մ-2/ միջպետական ավտոճանապարհի 66-ից մինչև 80-րդ կիլոմետր հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։
14 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը ձգվում է Գեղարքունիքի մարզով. սկսվում է Մարտունի քաղաքից, անցնում Գեղհովիտ բնակավայրով և ավարտվում Վարդենյաց լեռնանցքում։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։