2204 դիտում
15:58 20-08-2022
Թուրքիայում խոշոր վթարի հետևանքով մահացել են հրշեջներ, բուժաշխատողներ, լրագրողներ
Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթափ) շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 15 մարդ է մահացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրները:
Ըստ Haber հեռուստաալիքի հաղորդման՝ ուղևորափոխադրող ավտոբուսը Տարսուս-Ադանա- Գազիանթեփ ավտոմայրուղու «Նիզիփ» կոչվող հատվածում մխրճվել է կայանված շտապօգնության և հրշեջ մեքենաների, ինչպես նաև՝ «Իխլաս» լրատվական գործակալության մեքենայի մեջ: Վթարի հետևանքով տուժել է 22 հոգի:
Նախնական տվյալներով՝ մահացածների թվում են երկու հրշեջ, երկու բուժաշխատող և երկու լրագրող:
Նմանատիպ նյութեր
655 դիտում
16:46 14-04-2020
Բուժհաստատություններում կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ են կրտսեր բուժաշխատողներ. նախարարություն
7203 դիտում
22:28 17-05-2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի մասնաշենքում աշխատելու համար անհրաժեշտ են բուժաշխատողներ
5381 դիտում
11:20 31-10-2020
«Ռմբակոծության տակ աշխատող բուժաշխատողներ». Աննա Նաղդալյանը լուսանկարներ է հրապարակել
Այս բաժնից
901 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
949 դիտում
20:03 21-11-2024
Նիդեռլանդներ այցելելու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի
799 դիտում
19:37 21-11-2024
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա