211652_close_icon
views-count22210 դիտում article-date 15:07 19-08-2022

Աշխատանքներն այս պահին ընթանում են բուն էպիկենտրոնում. կախված երկաթբետոների կոնստրուկցիները, պանելները դժվարություններ են առաջացնում անհետ կորած քաղաքացուն գտնելու հարցում․ ՓԾ տնօրեն. Tert.am

Վթարի տարածքը կազմում է մոտ 1 հա տարածք, այս պահի դրությամբ 95%-ից ավելին մաքրված է, որոնողափրկարարական աշխատանքները այդ հատվածում ավարտվել են։

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։

«Աշխատանքներն այս պահին ամբողջ թափով ընթանում են բուն էպիկենտրոնի հատվածում, որտեղ ավելի բարդ է իրավիճակը, քանի որ պայթյունի հետևանքով կան կախված երկաթբետոնե կոնստրուկցիաներ, պանելներ, որոնց հեռացումը պարտադիր է։ Ներկա պահին աշխատանքները ընթանում են բուն էպիկենտրոնում, որտեղ, ըստ մեր տեղեկությունների, գտնվում է վերջին անհետ կորածը։ Մի մետր առաջ գնալու համար իրականացնում ենք բարդ ինժեներական աշխատանքներ»,- նշեց Գասպարյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր