Կանանց Չեմպիոնների լիգա․ «Հայասան» պարտվեց «Վալյուրին»
Օգոստոսի 18-ին՝ սլովենական Ռադենցի քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Վալյուր» (Իսլանդիա) - «Հայասա» հանդիպումը։ Հայաստանի չեմպիոնը զիջեց մրցակցին 0։2 հաշվով։
«Վալյուր»- «Հայասա»՝ 2:0 (1:0)
Սպորտնի Պարկ, Ռադենցի
Մրցավար՝ Սիլվիա Գասպերոտի (Իտալիա)
Գոլերը՝ Հինցեն, 14, Սպեկմայեր, 90 (11մ)
Հաջորդ խաղում «Հայասան» կմրցի «Պոմուրյե» (Սլովենիա) - «Շելբուրն» (Իռլանդիա) զույգի պարտվողի հետ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 21-ին։