211652_close_icon
views-count3990 դիտում article-date 09:01 17-08-2022

Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օգոստոսի 14-ին՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից առաջ եւ հետո, մայրաքաղաք Երեւանի մարդաշատ վայրերում ռումբի մասին ահազանգերը շարունակվում են:

Այս իրողությունը մոլորեցրել է ինչպես ՀՀ ոստիկանությանը, այնպես էլ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները փորձում են պարզել, թե ով կամ ովքեր են այդ ռումբի մասին ահազանգողները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ վերջին շրջանում պարբերական ահազանգերը հնչում են արտերկրից, եւ իրավապահ մարմիները անգամ դիմել են արտերկրում գտնվող իրենց գործընկերներին, որպեսզի պարզեն նրանց ինքնությունը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախաությունը վերոնշյալ դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) նախաձեռնել է քրեական վարույթ: Այս վարույթի քննությունը իրականացվում է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ ԱԱԾ քննչական դեպարտամենտ են փոխանցվելու նաեւ վերջին շրջանում ստացված նախկին մի քանի նման տեղեկությունների առթիվ նախաձեռնված վարույթները: Բայց մինչ նրանք քննում են, նոր ահազանգերը շատանում են»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր