1035 դիտում
10:59 30-04-2015
Իրավապահները որոշ լրագրողների գործունեության մասով բողոքներ են ստանում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լրագրողական դաշտում գործունեություն ծավալող մի խումբ մարդիկ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Ապրիլի 20-ին ձերբակալվեց կապանցի լրագրող Արմենակ Դավթյանը, որի դեմ բողոք է ներկայացրել Կապանի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Արթուր Գևորգյանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց Արմենակի պաշտպան Սամվել Դավթյանից հետաքրքրվել, թե սա ի՞նչ պատմություն է, և ինչո՞ւ է նա այդքան արագ իր մեղքն ընդունել: Արդյո՞ք ճնշումներ են գործադրվել: Փաստաբանը տեղեկացրեց, որ իրավապահներին առաջինը բողոք ներկայացնողը եղել է Արմենակը. «Նա իր բողոքում հայտնել է, որ իրեն ստիպել են, ստիպողաբար ստացական են վերցրել, թե իբր նա գումար է պարտք»….: …
Հավելենք, որ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արմենակ Դավթյանը միակ լրագրողը չէ, որ հայտնվել է մեղադրյալի աթոռին:
Տեղեկություններ կան, որ այս օրերին իրավապահները որոշ լրագրողների գործունեության մասով ևս բողոքներ են ստանում, ուստի չի բացառվում, որ առաջիկայում խարդախության ճանապարհով գումար շորթելու համար էլի լրագրողներ կալանավորվեն…:
Հ. Գ. Լրագրողական համերաշխությունը «Ժողովուրդ» օրաթերթը մշտապես պահպանել է և եղել է դաշտը միավորողների առաջամարտիկներից: Բայց եթե նաև մեզ մոտ կան խարդախության դեպքեր, ուստի թեման անտեսել չենք կարող: Ի վերջո, այն, ինչ չի կարելի շարքային քաղաքացուն, պետք է լրագրողների համար ևս արգելված լինի: Լրագրող լինելը արտոնություն չէ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1198 դիտում
11:08 14-08-2023
Ջրանջատումների մասին բողոքներ եմ ստանում, պատճառը ո՞րն է․ Ավինյան
3987 դիտում
09:01 17-08-2022
Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»