211652_close_icon
views-count42376 դիտում article-date 10:06 17-08-2022

Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի մոտ բախվել են Toyota-ն ու Lada-ն, կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավագ քննիչ Մ. Բախտավորյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 15-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ 

Այդ օրը, ժամը 23։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 33-ամյա Հովհաննես Վ-ի վարած Toyota մակնիշի և 41-ամյա Արարատ Մ-ի վարած Lada մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Lada-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 70-ամյա Հասմիկ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ։

Դեպք վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Եղիշե Եղյանն ու Էդգար Մաթևոսյանը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 16-ին, «Վաղարշապատ» ԲԿ-ից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ վիրավոր Հասմիկ Մ-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր