211652_close_icon
views-count18021 դիտում article-date 17:39 16-08-2022

Ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում Honda-ն բախվել է ճանապարհի անկյունային հատվածի եզրաքարին ու նշանին, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ Աշոտ Ազգալդյանը իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի հատման վայրում բախվել է ճանապարհի անկյունային հատվածի եզրաքարին ու ճանապարհային նշանին։

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արտակ Սարգսյանն ու Քելման Ասատրյանը։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննիչի որոշմամբ վարույթ է նախաձեռնվել։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր