211652_close_icon
views-count93742 դիտում article-date 16:18 16-08-2022

Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորի մարզում. հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի է անգամ 1 կիլոմետրից. երթևեկությունը երկկողմանի փակ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 133-րդ կմ հատվածում հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենա է  այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատվորեն ժամաել են ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ 4 մարտական հաշվարկով՝ մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանի գլխավորությամբ:

Այս պահին այրվում է հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենան և կրակն ու ծուխը տեսանելի է մոտ 1 կմ հեռավորությունից:

Հրշեջները հեռվից են փորձում ջրով մարել կրակը: Ամեն պահի հնարավոր է, պայթյուն տեղի ունենա:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության  Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:

Երթևեկությունը երկկողմանի դադարեցվել է: Տեղում աշխատում են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար  Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով վարորդը այրվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները, ովքեր սպասում են, մինչև հրշեջները մարեն կրակը, որ կարողանան գործողություններ կատարել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր