31485 դիտում
19:15 22-03-2023
Խոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կցորդիչով բեռնատարը վերածվել է մոխրակույտի. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից. ժամանել է Վայոց ձորի մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 155 կմ-ին՝ Վայք-Սարավան հատվածում, կցորդիչով բեռնատար ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը և ոստիկանության Վայքի բաժնի պետ Հայկ Բաբայանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Ճանապարհային ոստիկանները տեղում ժամանակավորապես դադարեցրել են երթևեկությունը, մինչև հրշեջները կարողացել են մարել կցորդիչով բեռնատարում առաջացած խոշոր հրդեհը:
Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Վառվող ավտոմեքենայի պատճառով այրվել է նաև հրդեհի վայրին կից գտնվող կրպակը:
Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+