1364 դիտում
09:25 16-08-2022
Սեպտեմբերին քաղաքական դաշտն ակտիվանալու է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեպտեմբերին քաղաքական դաշտն ակտիվանալու է։ Նախ վարչության ընտրություն է պլանավորում իրականացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կմեկնարկի Ազգային ժողովի հերթական՝ աշնանային նստաշրջանը, ինչպես նաեւ մի շարք համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր»-ը բոլոր համայնքներում առաջադրելու է իր թեկնածուներին, այնինչ ընդդիմությունը պասիվ է։ ՀՀ քաղաքացին շատ տեղերում զրկված է իրական այլընտրանքից: Մասնավորապես, Հայաստանի 17 համայնքում սեպտեմբերի 25-ին համայնքապետի ընտրություններ են, այդ թվում՝ Սիսիանում, Քաջարանում, Չարենցավանում, Ալավերդիում։ Հավելենք, սակայն, որ այս ընտրություններից առաջ օրենսդրական փոփոխություններ են արվել։ Օրինակ՝ եթե խոշորացված համայնքում ավագանին առաջին նիստը 20 օրվա ընթացքում չի կարողանում գումարել, վարչապետը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում։ Այսինքն՝ որ համայնքում երբ իշխանությունը ցանկանա, ընտրովի ղեկավարներ կնշանակի, իսկ ընտրությունները, մեծ հաշվով, զուտ ձեւական բնույթ են կրում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1341 դիտում
10:46 08-07-2015
Հայկական քաղաքական դաշտն արդեն մեկնել է արձակուրդ. «Ժողովուրդ»
8804 դիտում
22:47 07-08-2019
Հայաստանի և Արցախի ողջ քաղաքական դաշտն ու հասարակությունները պետք է զգոն լինեն. Մենուա Հարությունյան
1330 դիտում
16:04 10-07-2015
Ինդոնեզիայում 5 օդանավակայան է փակվել Ռաունգ հրաբխի ակտիվանալու պատճառով
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1837 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8907 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին