Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն և ռեկորդակիր
Լեհաստանում ավարտին է մոտենում Եվրոպայի ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Մ15 տարեկան տղաների մրցապայքարում հիանալի է հանդես եկել 67 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը: Երկամարտի 254 կգ (120+134) արդյունքով նա դարձել է Եվրոպայի չեմպիոն: Հայ ծանրորդը պոկում վարժությունում Եվրոպայի ռեկորդ է սահմանել ու արժանացել է նաև երկու փոքր ոսկե մեդալի, հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպայի չեմպիոններ էին դարձել Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Սերյոժա Բարսեղյանը, իսկ Ժորա Գրիգորյանն արժանացել էր արծաթե մեդալի: