19544 դիտում
22:26 13-08-2022
Ավտովթար Երևանում. «Գրանդ սպորտի» մոտ բախվել են Mercedes-ները. կա վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:30-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում, «Գրանդ Սպորտի» հարևանությամբ բախվել են 2 Mercedes-ներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Մովսիսյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Գևորգ Բաբայանն ու Արթուր Մարկոսյանը:
Բախման հետևանքով Mercedes-ներից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց:
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանից գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոյսանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և ավագ քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:
Վթարի փաստոց Վ. Բաղդասարյանի կողմից նախաձեռնվել է վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+