211652_close_icon
views-count5523 դիտում article-date 22:05 13-08-2022

2018-ից սկսած ես էլ ոչ մի բանի վրա չէի զարմանում. Արթուր Թովմասյան

2018-ից սկսած ես էլ ոչ մի բանի վրա չէի զարմանում, բայց հիմա գիտե՞ք ինչի վրա եմ սկսել զարմանալ, զարմանում եմ էն մարդկանց վրա, ովքեր կյանքում մի դասարան աշակերտ չեն կառավարել, բայց տեղին ու անտեղի իրար հերթ չտալով, առիթը բաց չթողնելով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին են քննադատում, բա եթե այդքան խելք ու շնորհք ունեիք, դուք դառնայիք նախագահ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Թովմասյանը:

«նիկոլը, որ ասում էր «ժողովու՛րդ, դու վարչապետ ես» այ հենց սա նկատի ուներ, էս տեսակի մարդկանց նկատի ուներ, որ ով տեղից վեր ա կենում իրան գիտունի տեղ դրած սկսում ա փիլիսոփայել, նախագահներին ուղղություն ցույց տալ ու քննադատել. պապս նմաններին ասում էր «ոտներդ ձեր յորղանի չափով գցեք, արա», ու հա, չեր խանգարի ձեզ, որ մի քիչ զուսպ լինեիք, տղաներ և աղջիկներ:

Հ.Գ. Հիշեցնեմ մեծի խոսքերը.«Ուսերին դրված ամեն բան չէ, որ գլուխ է»։ Վարդգես Պետրոսյան»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր