211652_close_icon
views-count26290 դիտում article-date 23:01 12-08-2022

«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ աննախադեպ ֆիլմի պրեմիերա. դիտելով ամերիկահայ ռեժիսոր և սցենարիստ Անժելա Ասատրյանի «Հայի ոգին» ֆիլմը, գալիս ես եզրահանգման, որ հայի ոգին անկոտրուն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն  2 օր է, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում  չեն դադարում երախտի խոսքերն ուղղել ռեժիսոր և սցենարիստ ամերիկահայ Անժելա Ասատրյանի հասցեին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 10-ին նշած կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի ունեցավ  1 ժամ  15 րոպե տևողությամբ  փաստավավերագրայան ֆիլմի պրեմիերան: Այն կոչվում է «Հայի ոգին»:

Ներածական խոսքով հանդես եկավ սիրված ու ճանաչված մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանը, ապա Տերունական աղոթքով հանդես եկավ  սիրված ու ճանաչված հոգևորական, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, ապա կարճ  ու անմիջական ելույթով հանդես եկավ օրվա հերոսը՝ Ա. Ասատրյանը:

«Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Ներկա էին  հանրությանն հայտնի ու ճանաչված լեգենդար մարդիկ, այդ թվում՝ նկարիչ Սամվել Սևադան, Արարատ 73-ի լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, մշակույթի երևելի գործիչներ, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ, հերոսածին մայրեր, հերոսների հայրեր:

Այս  ֆիլմը  դիտելուց հետո, գալիս ես այն եզրահանգմանը, որ հայի ոգին ամուր է, հայն անսասան է, հայ զինվորը, հայ սպան Արցախյան ոչ մի պատերազմներում  չեն պարտվել, նրանք հաղթել են ու կհաղթեն:

ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 10-ին, ժամը 19:00–ին Երևանում՝ «Մոսկվա»  կինոթատրոնի Կարմիր դահլիճում, տեղի էր ունենալու ֆիլմի պրեմիերա, որը աննախադեպ է վերջին տարիներին:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ֆիմի ռեժիսորն ու սցենարիստը ամերիկահայ Անժելա Ասատրյանն է: Նրա վավերագրական այս ֆիլմը հայի ոգու, հայոց պատմության և հայոց անցյալի ու ներկայի մասին է: Ֆիլմը պատմում է Արցախյան  3 պատերազմների, նրա հերոսացած զինվորների անցած ճանապարհի մասին: Մեկ ժամ 15 րոպե տևողությամբ փաստավավերագրական այս ֆիլմում Ա. Ասատրյանը նկարահանումներ է կատարել Հայաստանում և Միացյալ Նահանգներում, ներկայացրել  44-օրյա պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի  իրական դեմքը՝ իրենց իսկ պատմաբանների, լրագրողների ու բլոգերների մեկնաբանությամբ: 

Ֆիմը ցուցադրվել է Միացյալ նահանգներում, Բելգիայի մի քանի քաղաքներում ու նախատեսվում է նաև ցուցադրություն կատարել մի քանի  պետություններում, ինչի շնորհիվ հանրությունը կտեղեկանա իրական փաստերի հիման վրա  կատարված հսկայական աշխատանքների մասին:

SHAMSHYAN.com-ը վստահ էր, որ օգոստոսի  10–ին, ժամը 19:00-ին «Մոսկվա»  կինոթատրոնում տեղի ունեցող ֆիմի պրեմիերայից հետո Երևանում, Գյումրիում, Վանաձորում գործող կինոթատրոնների ղեկավար կազմի մոտ ցանկություն կառաջանա, որպեսզի այն նաև ցուցադրվի իրենց կինոթատրոններում: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 196+
196+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր