211652_close_icon

Քրեական վարույթ՝ Վեդիի նախկին համայնքապետի նկատմամբ․ ահազանգ ոստիկանությանը

views-count11667 դիտում article-date 12:34 12-08-2022
Վեդի քաղաքի բնակիչ Ռ․Ա.-ն ոստիկանություն բանավոր հաղորդում է տվել այն մասին, որ Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Բարսեղյանը (լուսանկարում) 2018թ-ին պաշտոնեական դիրքն օգտագործելով` Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող «ՀՀ հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի (քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը) կարգ ունեցող 0,00952 հա. մակերեսով հողամասը առանձնացնելով՝ որպես առանձին միավոր, կազմակերպել է ապօրինի աճուրդ-վաճառք։

Արդյունքում, նշված մակերեսով հողամասում տեղի ունեցած ապօրինի կառուցապատման հետեւանքով փակվել է նշված տարածքին կից Ռ․Ա․-ին պատկանող կառույցի ճանապարհը, ինչպես նաեւ շինության մուտքերն ու ելքերը: Փաստի առնչությամբ Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Նմանատիպ նյութեր