4015 դիտում
14:15 11-08-2022
Ինչպե՞ս է այսուհետ ստուգվելու վարորդների սթափությունը. Կառավարության նոր որոշումը
Վարորդների սթափության վիճակը որոշելու կարգում որոշ փոփոխություններ են կատարվել։ Մասնավորապես՝ քաղաքացու դիմումի հիման վրա վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվելու է միայն վարորդից վերցված մեզի եւ (կամ) արյան հետազոտության միջոցով։ Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։
Գործող կարգավորմամբ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածը նախատեսում է վարչական տույժ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու, ինչպես նաեւ սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելու համար: Սակայն, ըստ ոստիկանության, հաճախ են այն դեպքերը, երբ ոստիկանության ծառայողի կողմից արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննությունից հետո ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը ներկայացել է բուժհաստատություն եւ նույն եղանակով անցել սթափության վիճակի զննություն: Բուժհաստատության կողմից արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության արդյունքում տեխնիկական սարքի միջոցով արձանագրություն չի տպագրվում, իսկ իրավասու բժշկի կողմից կազմված արձանագրության համաձայն՝ հիմնականում վարորդը գտնվել է սթափ վիճակում կամ ալկոհոլի պարունակությանը չի հատել վարչական տույժ նախատեսող սահմանը, այնինչ, ոստիկանության ծառայողի կողմից նույն եղանակով զննության արդյունքում վարորդի արտաշնչած օդի մեջ արձանագրվել է ալկոհոլի անհամեմատ բարձր պարունակություն:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նմանատիպ հանգամանքներում ոստիկանության ծառայողի կողմից կայացված որոշումները դատական կարգով բողոքարկելիս բեկանվում են՝ ապացույցների անբավարարության հիմնավորմամբ (նույն եղանակով զննության արդյունքում բուժհաստատության տրամադրած արձանագրությունն ընդդեմ ոստիկանության ծառայողի տեխնիկական սարքի զննության արձանագրության):
Վարորդը բուժհաստատության կողմից տրված զննության արձանագրությունը վարչական մարմին է ներկայացնում բողոքարկման վարույթի ընքացքում՝ օրեր անց, ինչը հնարավորություն չի ընձեռում վարչական մարմնի կամ դատարանի կողմից ստուգել բուժհաստատության տրամադրած զննության արձանագրության իսկությունը եւ բժիշկը կարող է պնդել իր կազմած արձանագրության բովանդակությունը՝ հասկանալով, որ որեւէ հնարավորություն չկա այն ստուգելու:
Նշված պրակտիկան հնարավորություն է տալիս իրավախախտ վարորդին այդ կերպ խուսափել տույժից, իսկ բժշկի անբարեխիղճ աշխատանքը թե՛ տեսականորեն եւ թե՛ գործնականում հնարավոր չէ ապացուցել:
Գործող կարգավորմամբ, սթափության վիճակի որոշման համար վերցվող փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում փորձանմուշների վերցման օրվանից 8 ամիս ժամկետով: Զննության արդյունքների եւ (կամ) դրանց հիման վրա ընդունված ակտերի բողոքարկման դեպքում փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում մինչեւ բողոքի հիման վրա վերջնական ակտի ընդունումը:
Ըստ ոստիկանության, նախագծի ընդունման արդյունքում բժիշկը հնարավորություն չի ունենա արձանագրելու իրականությանը չհամապատասխանող արդյունք՝ հաշվի առնելով, որ կասկածի դեպքում պահպանված փորձանմուշները կարող են ուղարկվել փորձաքննության՝ արյան կամ մեզի մեջ ալկոհոլի պարունակությունը պարզելու համար:
Նախագծի ընդունմամբ, ոստիկանությունն ակնկալում է, որ կնվազի թույլ տրված վարչական իրավախախտման համար վարչական տույժից խուսափելու հնարավորությունը, ինչը կհանգեցնի տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերի նվազման եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման արդյունավետության:

Նմանատիպ նյութեր
2365 դիտում
14:21 08-11-2014
ՃՈ-ն վերազինվել է նոր սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան տեղում որոշելու վարորդի սթափությունը
2585 դիտում
14:00 21-08-2022
Սեպտեմբերի 1-ից ակտիվ ստուգվելու է սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի առկայությունը