Տիմո Վերները «Չելսիից» վերադարձավ «Լայպցիգ»
«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները վերադարձել է «Լայպցիգ»։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
26-ամյա հարձակվողը 4 տարվա պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ, որի կազմում հանդես էր եկել 20016-2020 թթ․ ընթացքում, հայտնում է Armsport.am-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքի արժեքը կկազմի 20 + 10 մլն եվրո (բոնուսներ)։
«Լայպցիգում» անցկացրած 156 խաղում Վերները դարձել է 90 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։