211652_close_icon
views-count53498 դիտում article-date 20:12 09-08-2022

Վիճաբանություն՝ Վարդենիսի «Դռուժբա» կոչվող ռեստորանի մոտ. հնչել է կրակոց. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են վիճաբանողներին, որոնց մեջ է նաև Վարդենիսի էլեկտրացանցի պետը. հայտնաբերվել է նաև ատրճանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 8-ին, կրակոց է հնչել Գեղարքունիքի մարզում: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում  և ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 11:00–ի սահմաններում Վարդենիս քաղաքի  «Դռուժբա» կոչվող չգործող ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետի օպերատիվ գժով տեղակալ Արա Այվազյանի գլխավորությամբ, ձեռնարկելով համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 36-ամյա Էդվարդ Մանուկյանը և 62-ամյա Հովիկ Մուրադյանը նշված վայրում վիճաբանել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Մխիթար Ղազարյանի հետ, որի ընթացքում էլ Է. Մանուկյանը իր մոտ ապօրինի պահած ատրճանակից կրակոցներ է արձակել:

Ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերում են Է. Մանուկյանին, ով տեղափոխվում է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ էլ ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվում է հանցագործության գործիք  ատրճանակը:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Է. Մանուկյանը՝ ատրճանակով հանդերձ, ներկայացվում է քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից  Հ. Մուրադյանը աշխատում է  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության Վարդենիսի տեղամասի պետ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Սևակ Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր